Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

ՄՏՈՐՈւՄՆԵՐ

Օրագի՞ր... Միգուցե: Կամ, թերևս... մենախոսություն... 
 
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

Հիմարություն... Երբ չկա հիմք, ուրեմն չկա և իմաստ: Կառույց մտքի անհիմն ու անորոշ երանգով... Հիմարություն...
09.11.2011
 
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

1 комментарий:

  1. ۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
    ԵՐԱԶՆԵՐՍ ՏԱՐԱՐ ՔԵԶ ՀԵՏ... ԿԱՐՈՏՈւՄ ԵՄ...... մեկ վայրկյանում փլվեց աշխարհս և հիմա ... և հիմա իմ աշխարհում ես մեն մենակ եմ... Ամեն ինչ անգույն է ու անիմաստ.... Կորցրել եմ ինքս ինձ: Իմ միակը, որ միշտ թիկունքիս է եղել ու միշտ պաշտպանել է ինձ այնպես, ինչպես փոքր երեխային են պաշտպանում.... հիմա չկա... չկա...Աստված իմ... ինչքան ծանր է... ես քայքայվում եմ.... հյուլե -հյուլե.... քայքայվում...

    Հուշերն ինձ հետ են ամեն վայրկյան....մտքեր, հուշեր.... ու ամեն նոր օրը ծանր է ավելի, քան անցածը, որովհետև լուսավորվում է գիտակցությունս ու բացում այն մութը, որտեղ ես արդեն չեմ գտնում ՆՐԱՆ.... չեմ գտնում....
    27.06.2012
    ۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

    ОтветитьУдалить