Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

среда, 7 сентября 2011 г.

ԵՐԵԿՈ

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀


 ԵՐԵԿՈ

Իրիկնամութը մեղմ իջավ երկրին,
Կարծես վարագույր` երկնքից ծորաց,
Ու ծոպազարդեց իր այս գոյությամբ,
Նա ծնրադրումը երկնքի առաջ:
Ապա շարժումով երկնում շղարշված,
Անտես վրձինով աստղեր նկարեց,
Որոնք մեկ աշխույժ, մեկ էլ նվաղած,
Իրենց մեղեդով գերեցին սրտեր:
Աստղամաղուցքին այս շռայլորեն,
Հաջորդեց հպարտ լուսնի հայտնումը,
Որը մայրաբար ու քնքշորեն,
Գրկեց դեռատի այս միությունը:
Զեփյուռն էլ թողեց մեկուսությունը,
Սկսեց երգել մեղմալար օրոր,
Ու այս մեղմանույշ, պարզուն հայտնումը,
Պատկերավորվեց, դարձավ երեկո:


© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"


❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

Комментариев нет:

Отправить комментарий