Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

понедельник, 29 августа 2011 г.

ՎԱԽԵՆՈւՄ ԵՄ ՉՀԱՍՑՆԵԼ





۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀   ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀

ՎԱԽԵՆՈւՄ ԵՄ ՉՀԱՍՑՆԵԼ


Վախենում եմ չհասցնել,
Կիսակատար մնա կյանքս,
Վախենում եմ չկատարվի
Եթերային երազանքս:
Վախենում եմ կիսատ թողած
Երգս դառնա եղերգական,
Ու դեռ գրել չհասցրած
Պայծառ հանգերը խամրանան:
Վախենում եմ սրտիս դողով
Ցրեմ հոգուս հոգնությունը,
Որտեղ խոցված արմատներում
Ապրում է իմ ինքնությունը:
Վախենում եմ ենթադրվե՜լ ,
Չհասկացվե՜լ
Եվ չլսվե՜լ,
Երբ եղկությունը մարդկային
Հղկեմ, ձևեմ,
Բանաձևեմ:

Վախենում եմ ես հաշտեցնել ներկաս
Ապրող անցյալի հետ,
Կյանքից տրված սկիզբը մերել
Արդեն որոշված վերջի հետ:
Վախենում եմ էլ չլսել
Կյանքի կոչող իմ մեղեդին,
Վախենում եմ հազարթևել
Վերադարձում սթափ, բայց սին:
Վախենում եմ ճեղքված ստվերում
Սեփական ԵՍ-ը մոլորվի,
Մոմի լույսի ծանր դերում
Հոգիս դառնա կիսահոգի:

Վախենում եմ անցյալ դառնալ`
Ներկան չապրած անդեմ անցյալ:
Վախենում եմ վերադառնալ
Կիսաշշունջ, կիսակատար:
Վախենում եմ հպատակվել
Սովորական երևույթի ,
Որտեղ ես ինձ կկորցնեմ,
Տրվելով անիմաստ կյանքին:
Վախենում եմ մտախոհել`
Նոր կյանք տալով ցնորքներին,
Ուր ես պիտի նվագակցեմ
Անծայր ու կույր մտածմունքին:

Պատմելիքս վախով լեցուն
Վարձվոր վրեժ, կարծես, լինի,
Բայց չլինի վախն իմ սրտում,
Ուշհաս հոգիս կհանձնվի:

Վախենում եմ չհասցնել,
Կիսակատար մնա կյանքս...

(Նվիրված Սուսաննա Եղինյան - Շահինյանին
....Մեր երկարատև զրույցներից մեկի ազդեցության տակ... գրեցի այս բանաստեղծությունը, որ արտացոլանքն է նրա ապրումների: Այսօրվա պես հիշում եմ... լսում էր լուռ,  կարծես վախենալով անգամ շնչել, բայց արտասուքները, որ հոսում էին նրա աչքերից, ինձ խենթացնում էին: Մեղավոր էի այդ արցունքներիդ համար: Ներիր ինձ: Ներիր: ՔՈ ՀՈԳԻՆ Ու ԱՊՐՈւՄՆԵՐԸ ԻՄ ԱՅՍ ՏՈՂԵՐՈւՄ ԵՆ, ՔՈւՅՐԻԿ ՋԱՆ: ԴՈւ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ԵՍ: ՄԻՇՏ:)
http://www.youtube.com/watch?v=42qlKP5Mdik
© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀  ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

Комментариев нет:

Отправить комментарий