Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

понедельник, 29 августа 2011 г.

ԹԽԴԵՄ ԵՐԵԿՈ


۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
Երկնակամարում երեկո թխդեմ `
Կարմիրով պատված բոցախառն պատկեր:

Սա հուռթությունն է անծայր բնության`
Հղի հուրանի արևի փայլով,
Ու, որտեղ, ասես նորից խլրտում
Չեն կոտորակվում
Ոչ լույսն ու մութը,
Ոչ տաքն ու ցուրտը,
Ոչ հուրն ու շաղը,
Ոչ լուրջն ու խաղը:
Ու այս շիկացած, խճճված օդում,
Ամպն է սնգոտվում ,
Ու իր կրակոտ, վառ գույնով լցված,
Տարածվում, փռվում երկնակամարում:

Այս վայրիջոցը երկնքից երկրին
Այնքան հպարտ է ու վայելչատես,
Հանց վեհատեսիլ լույսի հանձնումը
Աստծո օրհնանքն է`
Տրամախաչել երկինքն երկրի հետ
Ու երփներանգել չարը բարու հետ,
Կորցնել չարին` մերելով բարուն,
Ինչին հենվում է աշխարհը բեղուն:

Ու բեկբեկվում է չարը բարու դեմ,
Գունաթափվում է ու անուժանում,
Կորցրած գույժով լցված իր հունն է
Նա անուժանում:

Երկնակամարում երեկո թխդեմ `
Կարմիրով պատված բոցախառն պատկեր,
Որը ազդակն է նոր վաղվա օրվա,
Արևկող կյանքի նոր օրվա հրավեր:


2009


© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"

❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

Комментариев нет:

Отправить комментарий