Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

понедельник, 29 августа 2011 г.

ԿԱԹԻԼՆԵՐԻ ԼՌՈւԹՅՈւՆԸ

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
Երկու կաթիլ մարմարաթույր տխուր իջան դեմքով ի վար:
Երկու կաթիլ, կարոտով տաք իջնում են լուռ, նվաղ, շիվար:
Կաթիլների մեջ կարոտի,  մեծ սիրո ցավը խորանում ,
Վերածվում են արտասուքի համր հոսքի   ու  ...
...թուլանում:

Կաթիլները, լցված հույզով, փայլատում են ու ցած իջնում,

Պատմելով մեզ, թե ինչ ուժով են իրենք լո՛ւռ աղիանում:
Երկու կաթիլ ներարկված են հուսակտուր, խենթ   սպասումով,
Թեև հիմա անտերացած լուռ իջնում են իրենց հունով:
2009


© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"

❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

Комментариев нет:

Отправить комментарий