Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

воскресенье, 28 августа 2011 г.

ԲԱՅՑ... ԳԵՐԻ՞, ԱՐԴՅՈՔ




۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀

Սիրտս գերին է ողջամտության,
Որը մերթ նվազ, մերթ ողոքական,
Իր կանոններն է անվերջ թելադրում,
Ու իր արածից հոգնած նվաղում:

Հոգիս գերին է հուսահատության,

Նրբանույշ ձայնով, բայց անվերջ նվվան,
Անդարձությունն է ցավոտ հիշեցնում...
Ու չարությունից անուժ տապալվում:
Միտքս գերին է բանականության,
Որ բարձրաթռիչ, բայց մեղմ ու անձայն
Գեղեցկապատիր կյանքի դեմն բացում,
Իրականությունն է ինձ մատուցում:

Իմ էությունը` գերին հուռթության,

Որ միշտ հնչում է ներդաշնակաձայն,
Ինձ պատկերալի մի հույս նվիրում,
Ժպտում, փայփայում ու սիրազեղում:

Եվ ի՞նչ:

Կարծում եք, որ ես ապարդյուն,
Ու տագնապալի մի կյա՞նք եմ ապրում:
Ո'չ, համոզվա'ծ եմ, որ գերի լինում,
Բայց ես ինքս ինձ չե'մ դավաճանում:

1995

© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"

❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

Комментариев нет:

Отправить комментарий