Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

воскресенье, 28 августа 2011 г.

ԱԽ,ՈւՇԱՑԵԼ ԵՄ...



۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀

Հեզիկ մանկության հիշողություններ,
Օրեր... գնացել, ետ չեն դառնալու,
Անվերջ բորբոքվող հոգու ծլկթոցներ...
Ես ուշացել եմ...

Անեզերք ցավի անդուլ հարվածը
Ժամանակի հետ դաշինք է կնքել,
Շռինդ է տածում մտառու ցավը
Ախ, ուշացել եմ...

Երազանքներիս կտորտանքները
Ոչ մի կերպ, ավաղ, ի մի չեն գալիս,
Թե՞ կորցրել եմ իմ երազները
Չէ, ուշացել եմ:

Կարծես փախել եմ ինքս ինձանից,
Կծկվել ինքս իմ հոգու խորքում,
Շշունջն է միայն պապակ շուրթերիս...
Ես ուշացել եմ:

Հոգնած աչքերս նայում են հեռուն,
Դողդոջ ձեռքերս պարզած անհունին,
Ես սպասում եմ... ո՞ւմ, ի՞նչ, չգիտեմ,
Թե՞ ուշանում եմ...

2007
© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"

❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

<bgsound src="имя файла"></bgsound>

Комментариев нет:

Отправить комментарий